Մեր ծրագրերի և դասընթացների մասին հայտարարությունները պարբերաբար հրապարակվում են կայքի Հրատարակումներ-Նորություններ բաժնում։

  • Ձեռնարկությունների ֆինանսավորում նոր տեխնոլոգիաների ձեռքբերման համար

    Ձեռնարկությունների ֆինանսավորում նոր տեխնոլոգիաների ձեռքբերման համար

    ԱՎԵԼԻՆ
  • Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

    Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

    ԱՎԵԼԻՆ
  • «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառում» դասընթաց

    «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառում» դասընթաց

    ԱՎԵԼԻՆ
  • Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

    Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

    ԱՎԵԼԻՆ

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան աջակցում է պետական և մասնավոր սուբսիդավորման ծրագրերի իրականացմանը՝ նպատակ ունենալով խթանել լիզինգի միջոցով ներդրումների աճին և բիզնեսի զարգացմանը։

Ի՞նչ է սուբսիդավորումը
Սուբսիդավորման ծրագրերը հնարավորություն են տալիս բիզնեսներին և ֆիզիկական անձանց նվազեցնել լիզինգային գործարքների արժեքը՝ ստանալով տոկոսադրույքների կամ կանխավճարների փոխհատուցում։ Սա հատկապես կարևոր է ՓՄՁ-ների և սկսնակ ձեռնարկատերերի համար։

Ծրագրերի հիմնական առավելությունները

  • տոկոսադրույքների սուբսիդավորում՝ լիզինգային վճարների նվազեցում,
  • կանխավճարի մասնակի փոխհատուցում,
  • ֆինանսավորում բազմազան ոլորտներում (արտադրություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ և այլ ոլորտներ),
  • նոր սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման խթանում։

Տնտեսության արդիականացման միջոցառումներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվում է լիզինգի միջոցով ֆինանսավորել ձեռնարկություններին  նոր սարքավորումների և տեխնոլոգիաների ձեռքբերման համար։

Այս ծրագրի նպատակն է՝

  • խթանել արտադրական հզորությունների արդիականացումը,
  • բարձրացնել արտադրողականությունը,
  • աջակցել տեղական արտադրողներին նոր շուկաներ դուրս գալ հարցում։

Մանրամասներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնային էջում։

Գյուղատնտեսության ոլորտի պետական ​​օժանդակային ծրագրեր

Ագրոպարենային և գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար իրականացվում են պետական ​​սուբսիդավորմամբ լիզինգային ծրագրեր․

ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է, որը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգայական չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար։

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝

  • անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունավետ գազանաբուծություն, խխունջաբուծություն,
  • բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,
  • սառնարանային տնտեսություն, այդ թվում՝ կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
  • թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման և հատիկաընդեղենի զտման գործունեություն,
  • սպանդանոցիային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցիային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
  • ագրովերամշակող արդյունաբերություն,
  • ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ։

ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

Աջակցություն՝ գյուղատնտեսական մեքենաների և տեխնիկայի ձեռքբերման համար, ինչն է նպաստում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և ժամանակակից մեթոդների կիրառմանը։ Այս ծրագրերը թույլ են տալիս գյուղացիական տնտեսություններին և գյուղմթերք արտադրող ընկերություններին նոր տեխնիկա ձեռք բերել ավելի մաչելի պայմաններով՝ պետական սուբսիդիայի շնորհհիվ։

Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսվարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսկան տեխնիկայի մատակարարումն է։

Ծրագրային շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝

-տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
-կոմբայններ,
-հավաքիչ-մամլիչներ,
-շարքացաններ,
-գութաններ,
-խոտհնձիչներ,
-կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
-կուլտիվատորներ, ֆրեզներ,
-սրսկիչներ,
-տրակտորային կցասայլակներ,
-այլ գյուղատնտեսական տեխնիկա։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Պարբերաբար կազմակերպում ենք լիզինգի վերաբերյալ մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ՝ բարձրացնել ով լիզինգային գործունեությամբ զբաղվող կառույցների աշխատակիցների, ֆինանսական մասնագետների և շահագրգիռ այլ անձանց գիտելիքներն ու հմտությունները։

Դասընթացը ներառում է 12 մոդուլ

  • Լիզինգի ֆինանսական մեխանիզմներ և տեսակներ։
  • Բիզնես գործընթացներ և կառավարման գործիքներ։
  • Վաճառքի խթանում և արդյունավետության բարձրացում։
  • Ռիսկերի կառավարում, հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն։
  • Պրակտիկ դեպքերի և վիճահարույց իրավիճակների քննարկում։

Ինչո՞ւ մասնակցել

  • մասնագիտական նոր գիտելիքներ և գործնական հմտություններ,
  • ոլորտի փորձառու մասնագետների հետ հանդիպում,
  • գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորություն,
  • մասնակցության հավաստագիր։

Մեր դասընթացների մասին հայտարարությունները կարող եք տեսնել Նորություններ/Միջոցառումներ բաժնում։

Ասոցիացիայի շարունակաբար աջակցում է ոլորտի մասնագետների մասնագիտական ​​աճին՝ ձևավորելով լիզինգային ծառայությունների կիրառման վերաբերյալ տեղեկացված, պատրաստված և զարգացող համայնք։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին արդյունավետ ավարտի և ստացած հավաստագրերի համար։

«Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառում» դասընթաց

Հրավիրում ենք ՀՀ-ում գործող ֆինանսական կառույցների, պետական ​​գերատեսչությունների, մարտակարարների, ներդրումային, խորհրդատվական և հաշվապահական ընլերությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» խորացված դասընթացին։

Դասընթացը ներառում է 12 մոդուլ՝

  • Լիզինգի ֆինանսական մեխանիզմներ և տեսակներ,
  • Բիզնեսի գործընթացներ և կառավարման գործիքներ,
  • Վաճառքի խթանում և արդյունավետության բարձրացում,
  • Ռիսկերի կառավարում, հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն,
  • Պրակտիկ դեպքերի և վիճահարույց իրավիճակների քննարկում։

Դասընթացավար՝ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ՝ Արսեն Բազիկյան։

Մանրամասների համար՝ +374 44 70 00 52

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia