Այս ծրագրի նպատակն է՝
- խթանել արտադրական հզորությունների արդիականացումը,
- բարձրացնել արտադրողականությունը,
- աջակցել տեղական արտադրողներին նոր շուկաներ դուրս գալու հարցում։
Մանրամասներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջում


Այս ծրագրի նպատակն է՝
Մանրամասներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջում
Բաժին / Պայման |
Մանրամասներ |
Ո՞վ կարող է դիմել |
Տնտեսավարողներ հետևյալ ոլորտներից. մշակող և հանքագործական արդյունաբերություն, էներգետիկա, ՏՏ և կապ, շինարարություն, ավտոսպասարկում, տրանսպորտ/պահեստներ, կացության կազմակերպում (բացի Երևանից), գիտատեխնիկական գործունեություն, վարձույթ/լիզինգ, կրթություն, առողջապահություն, արվեստ/ժամանց: |
Լիզինգի/Վարկի առարկա |
Միայն նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր: |
Առավելագույն գումար |
Մինչև 1,000.0 մլն դրամ (կանոնադրական կապիտալում ≥ 200 մլն դրամ ներդրում արած խմբերի համար՝ մինչև 10 մլրդ դրամ): |
Ժամկետներ |
Պայմանագրի ժամկետ՝ մինչև 120 ամիս (10 տարի):Սուբսիդավորման ժամկետ՝ մինչև 42 ամիս (3.5 տարի): |
Սուբսիդավորում (Տոկոս) |
Վարկի դեպքում՝ պետությունը վճարում է դրամով վարկի 6%-ը, արտարժույթի 4%-ը:Լիզինգի դեպքում՝ դրամով լիզինգի 8%-ը, արտարժույթի 6%-ը: |
Արտոնյալ շրջան |
Մայր գումարի մարման հետաձգում՝ մինչև 6 ամիս: |
Հավելյալ 50% փոխհատուցում |
Հարկման ընդհանուր համակարգի ընկերություններին, որոնք վարկ են վերցնում թվայնացման/արտադրողականության խորհրդատվության համար. պայմանների բավարարման դեպքում (արտահանման ≥ 20% աճ, ISO 9001/27001, աուդիտ) պետությունը փոխհատուցում է վարկի մնացորդի 50%-ը: |
Դիմելու կարգ |
Դիմում եք գործընկեր ֆինանսական կառույցին (բանկ/վարկային կազմակերպություն) — Էկոնոմիկայի նախարարությունը ստուգում է հայտը — սկսվում է սուբսիդավորումը: |