Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել լիզինգային շուկայի կայուն զարգացմանը, օրենսդրական բարեփոխումներին, լիզինգային գործիքի արդյունավետության, ճանաչելիության ու հասանելիության բարձրացմանը։

Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել լիզինգային շուկայի կայուն զարգացմանը, օրենսդրական բարեփոխումներին, լիզինգային գործիքի արդյունավետության, ճանաչելիության ու հասանելիության բարձրացմանը։
Կազմակերպության անդամ կարող է դառնալ ինչպես լիզինգ տրամադրող ընկերությունը (բանկը/վարկային կազմակերպություն), այնպես էլ լիզինգի իրականացման գործընթացում ուղղակի և/կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձը, ով ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը: Ֆիզիկական անձը կարող է կազմակերպության անդամ դառնալ, եթե լրացել է նրա 18 տարին։
Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են կայքի «Նորություններ» բաժնում։
Հանդիսանալով ոլորտի մասնակիցների միասնական շահերը ներկայացնող կառույց՝ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան կայուն երկխոսություն է ծավալում պետական գերատեսչությունների, Կենտրոնական բանկի և այլ մարմինների հետ: Այս համագործակցությունն ուղղված է լիզինգային շուկայի իրավական ու հարկային դաշտի կատարելագործմանը և առավել նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորմանը։
Մենք պարբերաբար իրականացնում ենք կրթական ծրագրեր, դասընթացներ և ցուցահանդեսներ, որոնք միտված են լիզինգ ֆինանսական գործիքի մասին իրազեկվածության բարձրացմանը: Ասոցիացիայի շնորհիվ կազմակերպվող ամենամյա միջոցառումներն ու հարթակները (օրինակ՝ Leasing Expo-ն) մեկտեղում են տեղական ու միջազգային գործընկերներին՝ խթանելով փորձի փոխանակումն ու նորարարությունների ներդրումը: