Ի՞նչ է լիզինգը

Լիզինգը (ֆինանսական վարձակալություն) ֆինանսավորման արդյունավետ գործիք է, որը հնարավորություն է տալիս իրավաբանական ու ֆիզիկական անձանց ձեռք բերել հիմնական միջոցներ (սարքավորումներ, գույք և այլն)՝ առանց խոշոր միանվագ ներդրումների և սեփական շրջանառու միջոցների սառեցման:

Լիզինգատուն (բանկը կամ վարկային կազմակերպությունը) սեփականության իրավունքով գնում է լիզինգառուի (հաճախորդի) ընտրած գույքը իր իսկ նշած մատակարարից (վաճառողից) և վճարի դիմաց հանձնում հաճախորդի ժամանակավոր տիրապետմանը: Պայմանագրով սահմանված բոլոր վճարումները կատարելուց հետո, գույքի սեփականության իրավունքը կարող է փոխանցվել հաճախորդին՝ ըստ լիզինգի տեսակի:

Լիզինգի տեսակները

Հետադարձ լիզինգ

Լիզինգառուին պատկանող գույքի ձեռքբերում երկարաժամկետ օգտագործման և տիրապետման նպատակով՝ հետագա սեփականության փոխանցման հնարավորությամբ։

Երկրորդային լիզինգ

Լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման հետևանքով լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնում նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը:

Ենթալիզինգ

Լիզինգատուի համաձայնությամբ բանկ կամ մասնագիտացված կազմակերպություն հանդիսացող լիզինգառուի կողմից լիզինգի տրամադրում ենթալիզինգառուին։

Սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող

Պայմանագրի գործողության ընթացքում և դրա ավարտից հետո լիզինգի առարկայի սեփականության իրավունքը պահպանվում է լիզինգատուի մոտ, իսկ գույքը վերադարձվում է նրան:

Ինչո՞ւ լիզինգ

  • Օրենսդրական շարունակական բարելավումներ։
  • Սուբսիդավորման ծրագրերից օգտվելու հնարավորություն։
  • Ինֆորմացիոն և կրթական աջակցություն։
  • Թափանցիկություն և վստահություն։

Ինչպե՞ս օգտվել

  • Ընտրեք անհրաժեշտ գույքը (սարքավորում, տեխնիկա կամ այլ գույք)։
  • Դիմեք ՀԼԱ անդամ ֆինանսական կառույցներից մեկին։
  • Ստուգումից և հաստատումից հետո կնքեք լիզինգային պայմանագիրը։
  • Սկսեք օգտվել գույքից՝ վճարելով համաձայնեցված գրաֆիկային վճարները։
© Copyright 2025․ Lessors' Association of Armenia