Մեր ծրագրերի և դասընթացների մասին հայտարարությունները պարբերաբար հրապարակվում են կայքի Հրատարակումներ-Նորություններ բաժնում։

  • Ձեռնարկությունների ֆինանսավորում նոր տեխնոլոգիաների ձեռքբերման համար

    Ձեռնարկությունների ֆինանսավորում նոր տեխնոլոգիաների ձեռքբերման համար

    ԱՎԵԼԻՆ
  • Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

    Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

    ԱՎԵԼԻՆ
  • Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

    Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

    ԱՎԵԼԻՆ
  • «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառում» դասընթաց

    «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառում» դասընթաց

    ԱՎԵԼԻՆ

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան աջակցում է պետական և մասնավոր սուբսիդավորման ծրագրերի իրականացմանը՝ նպատակ ունենալով խթանել լիզինգի միջոցով ներդրումների աճին և բիզնեսի զարգացմանը։

Ի՞նչ է սուբսիդավորումը
Սուբսիդավորման ծրագրերը հնարավորություն են տալիս բիզնեսներին և ֆիզիկական անձանց նվազեցնել լիզինգային գործարքների արժեքը՝ ստանալով տոկոսադրույքների կամ կանխավճարների փոխհատուցում։ Սա հատկապես կարևոր է ՓՄՁ-ների և սկսնակ ձեռնարկատերերի համար։

Ծրագրերի հիմնական առավելությունները

  • տոկոսադրույքների սուբսիդավորում՝ լիզինգային վճարների նվազեցում,
  • կանխավճարի մասնակի փոխհատուցում,
  • ֆինանսավորում բազմազան ոլորտներում (արտադրություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ և այլ ոլորտներ),
  • նոր սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման խթանում։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Պարբերաբար կազմակերպում ենք լիզինգի վերաբերյալ մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ՝ բարձրացնել ով լիզինգային գործունեությամբ զբաղվող կառույցների աշխատակիցների, ֆինանսական մասնագետների և շահագրգիռ այլ անձանց գիտելիքներն ու հմտությունները։

Դասընթացը ներառում է 12 մոդուլ

  • Լիզինգի ֆինանսական մեխանիզմներ և տեսակներ։
  • Բիզնես գործընթացներ և կառավարման գործիքներ։
  • Վաճառքի խթանում և արդյունավետության բարձրացում։
  • Ռիսկերի կառավարում, հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն։
  • Պրակտիկ դեպքերի և վիճահարույց իրավիճակների քննարկում։

Ինչո՞ւ մասնակցել

  • մասնագիտական նոր գիտելիքներ և գործնական հմտություններ,
  • ոլորտի փորձառու մասնագետների հետ հանդիպում,
  • գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորություն,
  • մասնակցության հավաստագիր։
© Copyright 2025․ Lessors' Association of Armenia