Մեր ծրագրերի մասին հայտարարությունները պարբերաբար հրապարակվում են կայքի «Նորություններ» բաժնում։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրկանացվող պետական աջակցման ծրագրերին կարող եք ծանոթանալ ստորև։

  • Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

    Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

    ԱՎԵԼԻՆ
  • Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

    Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

    ԱՎԵԼԻՆ
  • Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

    Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

    ԱՎԵԼԻՆ

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան աջակցում է պետական և մասնավոր սուբսիդավորման ծրագրերի իրականացմանը՝ նպատակ ունենալով խթանել լիզինգի միջոցով ներդրումների աճին և բիզնեսի զարգացմանը։

Ի՞նչ է սուբսիդավորումը

Սուբսիդավորման ծրագրերը հնարավորություն են տալիս բիզնեսներին և ֆիզիկական անձանց նվազեցնել լիզինգային գործարքների արժեքը՝ ստանալով տոկոսադրույքների կամ կանխավճարների փոխհատուցում։ Սա հատկապես կարևոր է ՓՄՁ-ների և սկսնակ ձեռնարկատերերի համար։

Ծրագրերի հիմնական առավելությունները

  • տոկոսադրույքների սուբսիդավորում՝ լիզինգային վճարների նվազեցում,
  • կանխավճարի մասնակի փոխհատուցում,
  • ֆինանսավորում բազմազան ոլորտներում (արտադրություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ և այլ ոլորտներ),
  • նոր սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման խթանում։

Տնտեսության արդիականացման միջոցառումներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվում է լիզինգի միջոցով ֆինանսավորել ձեռնարկություններին  նոր սարքավորումների և տեխնոլոգիաների ձեռքբերման համար։

Այս ծրագրի նպատակն է՝

  • խթանել արտադրական հզորությունների արդիականացումը,
  • բարձրացնել արտադրողականությունը,
  • աջակցել տեղական արտադրողներին նոր շուկաներ դուրս գալ հարցում։

Մանրամասներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջում։

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia