ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան հրավիրում է ՀՀ-ում գործող ֆինանսական կառույցների, պետական գերատեսչությունների, մատակարարների, ներդրումային, խորհրդատվական և հաշվապահական ընկերությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» խորացված դասընթացին։
Ասոցիացիան շարունակաբար աջակցում է ոլորտի մասնագետների մասնագիտական աճին՝ ձևավորելով լիզինգային ծառայությունների կիրառման վերաբերյալ տեղեկացված, պատրաստված և զարգացող համայնք։


