ՄԵՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ՝

  • 1․ Ո՞րն է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հիմնական առաքելությունը։

    Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել լիզինգային շուկայի կայուն զարգացմանը, օրենսդրական բարեփոխումներին, լիզինգային գործիքի արդյունավետության, ճանաչելիության ու հասանելիության բարձրացմանը։

  • 2․ Ո՞վ կարող է դառնալ Ասոցիացիայի անդամ։

    Կազմակերպության անդամ կարող է դառնալ լիզինգ իրականացնելու իրավունք ունեցող բանկը և/կամ վարկային կազմակերպությունը, մատակարար կազմակերպությունը, ինչպես նաև լիզինգի իրականացման գործընթացում ուղղակի և/կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձը, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:

    Ֆիզիկական անձը կարող է Կազմակերպության անդամ դառնալ, եթե լրացել է նրա 18 տարին։

  • 3․ Ինչպե՞ս տեղեկանալ Ասոցիացիայի միջոցառումների մասին։

    Միջոցառումների մասին տեղեկություններ հասանելի են կայքի «Վերջին միջոցառումներ» և «Նորություններ և հայտարարություններ» բաժիններում։

  • 4․ Ի՞նչ լրատվական նյութեր են հասանելի լրատվամիջոցների համար։

    Կայքում առկա են մամուլի հաղորդագրություններ, լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև կոնտակտային տվյալներ լրատվական հարցումների համար։

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia