ՎԵՐՆԱԳԻՐ

Լիզինգը ֆինանսավորման համապարփակ և գրավիչ գործիք է, որը Հայաստանում վերջին տարիներին անընդհատ զարգանում է և կարևոր դեր է խաղում տնտեսության արդիականացման հարցում։

Հայաստանի շուկայում լիզինգ առաջարկում են տարբեր ֆինանսական կառույցներ (բանկեր և վարկային կազմակերպություններ) ոչ միայն ՀՀ դրամով, այլև արտարժույթով՝ 6-120 ամիս ժամկետով, իսկ առավելագույն լիզինգային ֆինանսավորումը կարող է հասնել մի քանի միլիարդ ՀՀ դրամի։

Կառավարության աջակցությամբ գործող սուբսիդավորման ծրագրերը նպաստելով տոկոսագումարների նվազեցմանը՝ զգալիորեն թեթևացնում են ձեռնարկատիրությունների ֆինանսական բեռը և խթանում են ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, կայուն զարգացմանը։

Հայաստանի լիզինգի շուկայում գործարկում են ինչպես արտադրական ու շինարարական, այնպես էլ գյուղատնտեսական, բժշկական սարքավորումների, ավտոմեքենաների և անշարժ գույքի լիզինգային ծրագրեր։ Այս ծառայությունները հնարավորություն են տալիս ձեռնարկատիրություններին ունենալ անհրաժեշտ հիմնական միջոցներ առանց մեծ միանվագ ներդրման և կատարել ֆինանսավորման հարմարեցված վճարումներ։

Այսօր Հայաստանում լիզինգային գործունեությամբ զբաղվող ֆինանսական կառույցները, (օրինակ՝ ԱրմԼիզինգ, ԱԿԲԱ Լիզինգ, Ամերիաբանկ և այլ ֆինանսական ինստիտուտներ) հանդիսանում են ֆինանսական լուծումների կայուն և վստահելի գործընկերներ, խթանում են նորարարություններY և բարձրացնում տնտեսական արդյունավետությունը:

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia