Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի անդամ կարող են դառնալ՝

  • Լիզինգային ծառայություններ իրականացնելու իրավունք ունեցող բանկերը և վարկային կազմակերպությունները․
  • Մատակարար կազմակերպությունները․
  • Լիզինգի իրականացման գործընթացում անմիջական կամ անուղղակի մասնակցություն ունեցող այլ կազմակերպություններ և անձինք․
  • Ֆիզիկական անձ, ում 18 տարին լրացել է և ցանկանում է ներգրավվել Ասոցիացիայի գործունեությանը․

Անդամակցության կարգը

  • 1․

    Անդամակցության ցանկություն ունեցող անձը ներկայացնում է գրավոր դիմում Ասոցիացիայի Նախագահին։

  • 2.

    Իրավաբանական անձի դեպքում դիմումը ստորագրվում է իրավասու ներկայացուցչի կողմից և կցվում է կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի համապատասխան որոշումը:

  • 3.

    Ֆիզիկական անձը դիմումը ստորագրում է անձամբ կամ լիազորված անձի միջոցով։

  • 4.

    Դիմումը քննարկվում է Ասոցիացիայի ընդհանուր ժողովում, որն էլ որոշում է՝ բավարարել դիմումը թե մերժել։

Անդամակցության կարգավիճակ

  • Անդամները վճարում են անդամավճար, որի չափն ու վճարման կարգը սահմանում է Ասոցիացիայի ընդհանուր ժողովը․
  • Անդամը ցանկացած պահի կարող է դուրս գալ Ասոցիացիայից՝ իր դիմումի հիման վրա․
  • Անդամը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության կամ հեռացվել Ասոցիացիայից՝ կանոնադրության պահանջների խախտման դեպքում.

Անդամակցության դիմումի ձևը կարող եք լրացնել այստեղ

ԼՐԱՑՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ․․․

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia