
- By Mary Khachatryan
- In News, Lising Expo
LEASING EXPO 2023
LEASING EXPO 2023/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում խոշոր ցուցահանդեսը պաշտոնապես բացվեց և բացմանն անմիջապես հաջորդեց պաշտոնական շրջայցը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Ռաֆայել Գևորգյանը, մի շարք պաշտոնատար անձիք՝ մասնավորպես մարզպետների, համայնքապետեր, պետական և մասնավոր տարբեր կառույցների ղեկավարներ:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ՌԴ ԱԱՊ լիզինգի ենթակոմիտեի նախագահ և «ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության տնօրեն՝ Եվգենիյ Մարկովիչ Ցարևը, ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի հիմնադիր անդամ Armswiss բանկի գլխավոր գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, Sunny City ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը, JCB ընկերության տնօրեն Գրիգոլ Բաիբուրտը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալ տեղական եւ միջազգային շուկայի տեխնիկական եւ տեխնոլոգիական նորարարություններին եւ առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:





