• April

    3

    2026
  • 860
  • 0
Մամուլի ասուլիս՝ նվիրված Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին

Մամուլի ասուլիս՝ նվիրված Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին

Ապրիլի 1-ին The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan  հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին։

Ասուլիսի բանախոս էր նաև ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors’ Association of Armenia նախագահ Arsen Bazikyan-ը, ով ներկայացրեց ՀՀ լիզինգային շուկայի զարգացումը և արձանագրված աճը՝ ընդգծելով լիզինգի կարևոր դերը բիզնեսների համար։ Նա նաև շեշտեց պետական սուբսիդավորման ծրագրերը և ցուցահանդեսի շրջանակում նախատեսված հատուկ առաջարկները, որոնք ապահովում են ցուցահանդեսի կարգախոսը՝ «0%-4% ֆինանսավորում ստանալը ՀԵՇՏ Է»։

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին «Leasing EXPO» ցուցահանդեսի նախորդ տարիների արդյունքները, ոլորտում գրանցված զարգացումները և ցուցահանդեսի ազդեցությունը բիզնես միջավայրի վրա։

Միաժամանակ խոսվեց առաջիկա «Leasing EXPO 2026․ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսի մասին՝ ներկայացնելով այս տարվա ձևաչափը, մասնակցող ընկերությունների կազմը, ինչպես նաև այցելուների համար նախատեսված հատուկ առաջարկներն ու հնարավորությունները։

«Leasing EXPO / Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը կանցկացվի՝
Ապրիլի 10 / 11 / 12, ժամը 12:00–20:00, Meridian Expo Center -ում։

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia