
Համագործակցության հուշագիր
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors’ Association of Armenia-ն և Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիա / Armenian Financiers Association-ն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով ջանքերը ֆինանսական գրագիտության բարձրացման, լիզինգի կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ և մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ։
Հուշագրի ստորագրման շրջանակում անցկացվեց համատեղ «Լիզինգ և Ֆինանսական Կառավարում» ֆորումը, որը միավորեց պետական կառույցների, բիզնես հատվածի և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Ֆորումի ընթացքում ներկայացվեցին լիզինգային շուկայի զարգացման միտումները, պետական քաղաքականության առաջնահերթությունները և ֆինանսական կառավարման գործիքները։ Մասնագետները հանդես եկան առաջարկներով՝ ուղղված ոլորտի շարունակական առաջընթացին և պետություն–մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը։






