Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան աջակցում է պետական և մասնավոր սուբսիդավորման ծրագրերի իրականացմանը՝ նպատակ ունենալով խթանել լիզինգի միջոցով ներդրումների աճին և բիզնեսի զարգացմանը։
Ի՞նչ է սուբսիդավորումը
Սուբսիդավորման ծրագրերը հնարավորություն են տալիս բիզնեսներին և ֆիզիկական անձանց նվազեցնել լիզինգային գործարքների արժեքը՝ ստանալով տոկոսադրույքների կամ կանխավճարների փոխհատուցում։ Սա հատկապես կարևոր է ՓՄՁ-ների և սկսնակ ձեռնարկատերերի համար։
Ծրագրերի հիմնական առավելությունները
- տոկոսադրույքների սուբսիդավորում՝ լիզինգային վճարների նվազեցում,
- կանխավճարի մասնակի փոխհատուցում,
- ֆինանսավորում բազմազան ոլորտներում (արտադրություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ և այլ ոլորտներ),
- նոր սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման խթանում։
