- Լիզինգային ծրագրերի բազմազանություն․
- Թափանցիկություն և վստահություն․
- Միջազգային փորձի ներդրում․
- Օրենսդրության բարելավում և պետական աջակցության ծրագրերի իրականացում․
- Ինֆորմացիոն և կրթական աջակցություն․

Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելը լիզինգային ընկերություններին հնարավորություն է տալիս հանդես գալ միասնական և ազդեցիկ հարթակում՝ պաշտպանելով ոլորտի ընդհանուր շահերը։
Ասոցիացիան նպաստում է մասնագիտական փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և լավագույն միջազգային փորձի ներդրմանը։ Անդամները ստանում են տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն օրենսդրական փոփոխությունների և շուկայի զարգացման միտումների վերաբերյալ։ Ասոցիացիայի միջոցով հնարավոր է ակտիվ մասնակցություն ունենալ ոլորտի կարգավորման գործընթացներին և պետական մարմինների հետ երկխոսությանը։















