«Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառում» դասընթացը նպատակ ունի խթանել մասնագիտական գիտելիքի և հմտությունների զարգացումը լիզինգի ոլորտում։

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան հրավիրում է ՀՀ-ում գործող ֆինանսական կառույցների, պետական գերատեսչությունների, մատակարարների, ներդրումային, խորհրդատվական և հաշվապահական ընկերությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» խորացված դասընթացին։

Ասոցիացիան շարունակաբար աջակցում է ոլորտի մասնագետների մասնագիտական աճին՝ ձևավորելով լիզինգային ծառայությունների կիրառման վերաբերյալ տեղեկացված, պատրաստված և զարգացող համայնք։

Դասընթացը ներառում է 12 մոդուլ՝

  • Լիզինգի ֆինանսական մեխանիզմներ և տեսակներ․
  • Բիզնես գործընթացներ և կառավարման գործիքներ․
  • Վաճառքի խթանում և արդյունավետության բարձրացում․
  • Ռիսկերի կառավարում, հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն․
  • Պրակտիկ դեպքերի և վիճահարույց իրավիճակների քննարկում։

Դասընթացավար՝ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors’ Association of Armenia-ի նախագահ՝ ԱՐՍԵՆ ԲԱԶԻԿՅԱՆ։

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia