Լիզինգը (ֆինանսական վարձակալություն) ֆինանսավորման արդյունավետ գործիք է, որը հնարավորություն է տալիս իրավաբանական ու ֆիզիկական անձանց ձեռք բերել հիմնական միջոցներ (սարքավորումներ, գույք և այլն)՝ առանց խոշոր միանվագ ներդրումների և սեփական շրջանառու միջոցների սառեցման:
Լիզինգատուն (բանկը կամ վարկային կազմակերպությունը) սեփականության իրավունքով գնում է լիզինգառուի (հաճախորդի) ընտրած գույքը իր իսկ նշած մատակարարից (վաճառողից) և վճարի դիմաց հանձնում հաճախորդի ժամանակավոր տիրապետմանը: Պայմանագրով սահմանված բոլոր վճարումները կատարելուց հետո, գույքի սեփականության իրավունքը կարող է փոխանցվել հաճախորդին՝ ըստ լիզինգի տեսակի:
