Հայաստանի լիզինգի շուկան

Լիզինգը ֆինանսավորման համապարփակ և գրավիչ գործիք է, որը Հայաստանում վերջին տարիներին անընդհատ զարգանում է և կարևոր դեր է խաղում տնտեսության արդիականացման հարցում։

Հայաստանի շուկայում լիզինգ առաջարկում են տարբեր ֆինանսական կառույցներ (բանկեր և վարկային կազմակերպություններ) ոչ միայն ՀՀ դրամով, այլև արտարժույթով՝ 6-120 ամիս ժամկետով, իսկ առավելագույն լիզինգային ֆինանսավորումը կարող է հասնել մի քանի միլիարդ ՀՀ դրամի։

Կառավարության աջակցությամբ գործող սուբսիդավորման ծրագրերը նպաստելով տոկոսագումարների նվազեցմանը՝ զգալիորեն թեթևացնում են ձեռնարկատիրությունների ֆինանսական բեռը և խթանում են ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, կայուն զարգացմանը։

Հայաստանի լիզինգի շուկայում գործարկում են ինչպես արտադրական ու շինարարական, այնպես էլ գյուղատնտեսական, բժշկական սարքավորումների, ավտոմեքենաների և անշարժ գույքի լիզինգային ծրագրեր։ Այս ծառայությունները հնարավորություն են տալիս ձեռնարկատիրություններին ունենալ անհրաժեշտ հիմնական միջոցներ առանց մեծ միանվագ ներդրման և կատարել ֆինանսավորման հարմարեցված վճարումներ։

Այսօր Հայաստանում լիզինգային գործունեությամբ զբաղվող տասնյակ ֆինանսական կառույցներ հանդիսանում են ֆինանսական լուծումների կայուն և վստահելի գործընկերներ, խթանում են նորարարություններ և բարձրացնում տնտեսական արդյունավետությունը:

Կնքված լիզինգի պայմանագրերի քանակը (Q4 2025, ԿԲ տվյալներ)

14․525 մլն ՀՀ դրամ

Ընդհանուր լիզինգի պորտֆելը (Q4 2025, ԿԲ տվյալներ)

294.5 մլրդ ՀՀ դրամ

Պորտֆելի ընդհանուր ծավալը (Q4 2025, ԿԲ տվյալներ)

277.195 մլն ՀՀ դրամ

Ժամանակաշրջանի վերջի դրությամբ լիզինգի պորտֆել ունեցող կազմակերպությունների քանակ (Q4 2025, ԿԲ տվյալներ)

20

Լիզինգային պորտֆելի տարածաշրջանային կառուցվածքը (Q4 2025, ԿԲ տվյալներ, մլն․դրամ)

Երևան 141,033
Արագածոտն 5,028
Արարատ 56,378
Արմավիր 11,647
Գեղարքունիք 500
Լոռի 51,994
Կոտայք 12,025
Շիրակ 11,394
Սյունիք 13,339
Տավուշ 3,871
Վայոց Ձոր 4,094
© Copyright 2025․ Lessors' Association of Armenia