• 1․ Ի՞նչ գործունեություն է ծավալում ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան։

    Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել լիզինգային շուկայի կայուն զարգացմանը, օրենսդրական բարեփոխումներին, լիզինգային գործիքի արդյունավետության, ճանաչելիության ու հասանելիության բարձրացմանը։

  • 2․ Ո՞վ կարող է դառնալ Ասոցիացիայի անդամ։

    Կազմակերպության անդամ կարող է դառնալ ինչպես լիզինգ տրամադրող ընկերությունը (բանկը/վարկային կազմակերպություն), այնպես էլ լիզինգի իրականացման գործընթացում ուղղակի և/կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձը, ով ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը: Ֆիզիկական անձը կարող է կազմակերպության անդամ դառնալ, եթե լրացել է նրա 18 տարին։

  • 3․ Ինչպե՞ս տեղեկանալ Ասոցիացիայի գործունեությանը։

    Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են կայքի «Նորություններ» բաժնում։

  • 4․ Ի՞նչ դեր ունի Ասոցիացիան պետություն-մասնավոր հատված երկխոսության մեջ։

    Հանդիսանալով ոլորտի մասնակիցների միասնական շահերը ներկայացնող կառույց՝ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան կայուն երկխոսություն է ծավալում պետական գերատեսչությունների, Կենտրոնական բանկի և այլ մարմինների հետ: Այս համագործակցությունն ուղղված է լիզինգային շուկայի իրավական ու հարկային դաշտի կատարելագործմանը և առավել նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորմանը։

  • 5. Ինչպե՞ս է Ասոցիացիան նպաստում Հայաստանում լիզինգի մասին իրազեկվածության բարձրացմանը։

    Մենք պարբերաբար իրականացնում ենք կրթական ծրագրեր, դասընթացներ և ցուցահանդեսներ, որոնք միտված են լիզինգ ֆինանսական գործիքի մասին իրազեկվածության բարձրացմանը: Ասոցիացիայի շնորհիվ կազմակերպվող ամենամյա միջոցառումներն ու հարթակները (օրինակ՝ Leasing Expo-ն) մեկտեղում են տեղական ու միջազգային գործընկերներին՝ խթանելով փորձի փոխանակումն ու նորարարությունների ներդրումը:

© Copyright 2025․ Lessors' Association of Armenia