
- By admin
- In Նորություններ
Հայաստանում լիզինգի ոլորտում սպասվում են խոշոր նորություններ
Օգոստոսի 20–21-ը Մոսկվայում կայացավ II-րդ ամենամյա միջազգային ֆորումը «Նոր Դարաշրջան – Նոր Ճանապարհներ», որը համախմբեց ավելի քան 1200 մասնակիցների 55 երկրներից՝ պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների։
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors’ Association of Armenia-ի նախագահ Արսեն Բազիկյանը հանդես եկավ «Միջազգային լիզինգը՝ տնտեսական համագործակցության շարժիչ ուժ» թեմայով՝ ներկայացնելով Հայաստանի փորձն ու հնարավորությունները։
Ֆորումի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի լիզինգային ասոցիացիաների միջև։ Այս փաստաթուղթը հիմք է դնում միջազգային լիզինգի ձևավորման գործընթացին, որի նպատակն է ինտեգրել օրենսդրությունները, վերացնել խոչընդոտները և կյանքի կոչել համատեղ նախաձեռնություններ։
Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնեցին նաև Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Բրազիլիայի, Սենեգալի, Բահրեյնի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ներկայացուցիչներ՝ ընդգծելով միջազգային լիզինգի ձևաչափի համաշխարհային հետաքրքրությունը։





