Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի անդամ ընկերությունները առաջարկում են բազմազան լիզինգային ծառայություններ

Հետադարձ լիզինգ

Լիզինգառուին պատկանող գույքի ձեռքբերում երկարաժամկետ օգտագործման և տիրապետման նպատակով՝ հետագա սեփականության փոխանցման հնարավորությամբ։

Երկրորդային լիզինգ

Լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման հետևանքով լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնում նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը:

Ենթալիզինգ

Լիզինգատուի համաձայնությամբ բանկ կամ մասնագիտացված կազմակերպություն հանդիսացող լիզինգառուի կողմից լիզինգի տրամադրում ենթալիզինգառուին։

Ինչո՞ւ լիզինգ

  • Օրենսդրական շարունակական բարելավումներ.
  • Սուբսիդավորման ծրագրերից օգտվելու հնարավորություն.
  • Ինֆորմացիոն և կրթական աջակցություն.
  • Թափանցիկություն և վստահություն.

Ինչպե՞ս օգտվել

  • Ընտրեք անհրաժեշտ գույքը (սարքավորում, տեխնիկա կամ այլ գույք)։
  • Դիմեք ՀԼԱ անդամ ֆինանսական կառույցներից մեկին։
  • Ստուգումից և հաստատումից հետո կնքեք լիզինգային պայմանագիրը։
  • Սկսեք օգտվել գույքից՝ վճարելով համաձայնեցված գրաֆիկային վճարները։
© Copyright 2025․ Lessors' Association of Armenia