Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ ընդհանուր ժողովը և Կազմակերպության նախագահը։

Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ ընդհանուր ժողովը և Կազմակերպության նախագահը։
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան հիմնադրվել է 2021 թվականի հուլիսի 8-ին իր վեց հիմնադիր անդամների որոշմամբ, իսկ պետական գրանցում է ստացել 2021թ սեպտեմբերի 27-ին։ Ասոցիացիան հանդիսանալով ՀՀ լիզինգի ոլորտի ներկայացուցիչը՝ նպատակ ունի համախմբել մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ՝ նպաստելով ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական փոփոխություններին և լիզինգի գործիքի ճանաչելիության և իրազեկվածության բարձրացմանը:
Ներկայումս ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան համալրված է թվով 15 անդամ ֆինանսական կառույցներով, որոնք իրենց անդամակցության շնորհիվ օգտվում են Ասոցիացիայի ստեղծած համագործակցության, փորձի փոխանակման և նախաձեռնությունների հնարավորություններից՝ շարունակաբար զարգանալով և ամրապնդելով իրենց դիրքերը լիզինգի շուկայում։
Մեր առաքելությունն է ապահովել հուսալիության բարձր մակարդակ, զարգացնել լիզինգային շուկան, լիզինգային գործիքի արդյունավետությունն ու հասանելիությունը, նպաստել լիզինգի ոլորտում օրենսդրական փոփոխություններին, աջակցել անդամ ֆինանսական կառույցներին, ընդլայնել կապերը ոլորտի միջազգային կառույցների հետ, բարձրացնել լիզինգի նկատմամբ իրազեկվածությունը և վստահությունը շուկայում։
Ասոցիացիայի հիմնական նպատակներն են՝