ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան ակտիվորեն իրականացնում է մասնագիտական դասընթացներ և կրթական ծրագրեր՝ միտված լիզինգի՝ որպես ֆինանսավորման արդյունավետ գործիքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը ամբողջ Հայաստանում։ Այս նախաձեռնություններն ուղղված են ինչպես անդամ կառույցների՝ բանկերի, վարկային կազմակերպությունների ու միությունների աշխատակիցների նեղ մասնագիտական որակավորման բարձրացմանը, այնպես էլ տարբեր բիզնես միջավայրերի և շահագրգիռ այլ կառույցների, տնտեսվարողների, բիզնես համայնքի իրազեկմանը։
Ծրագրերի շրջանակում ներկայացվում են ոլորտի միջազգային միտումները, նորարարությունները, ինչպես նաև պետական սուբսիդավորման ծրագրերի և հարկային արտոնությունների կիրառման գործնական նրբությունները։
Լիզինգի ոլորտին ուղղված իրազեկման դասընթացներ կազմակերպելու և համագործակցության հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
